Հատուկ զեղչեր՝ առաջին նախագրանցվողներին․ Banali.am-ը մասնակցում է TOON EXPO 2023-ին (տեսանյութ)
Անշարժ գույքի նորարարական ու ամենամեծ հարթակը՝ Banali.am-ը մասնակցում է սեպտեմբերի 6-10-ը իրականացվող TOON EXPO 2023 –ին։ Ընկերության լուսավոր ու ընդարձակ տաղավարում հնարավորություն կունենաք ստանալ անշարժ գույքի հետ կապված ձեզ հետարքրքող բոլոր հարցերի պատասխանները, քննարկելու անշարժ գույքի շուկայի փոփոխություններն ու նորությունները։
Banali.am հարթակում տեղադրված է ավելի քան 20․000 հայտարարություն թե՛ վարձակալության և թե՛ վաճառքի հետ կապված, այս հարթակում կարող եք անշարժ գույք ձեռք բերել և՛ առանց միջնորդի, և՛ միջնորդով՝ ընդամենը 1 % միջնորդավճարով։
TOON EXPO 2023-ի շրջանակներում Banali.am-ը առաջին անգամ կներկայացնի Ռենշին ընկերության կողմից Օրբելի փողոցում կառուցվող «քաղաքը քաղաքում» բնակելի համալիրը, որի էքսկլյուզիվ վաճառքի իրավունքը պատկանում է Banali.am-ին։ Էքսպոյի օրերին առաջին 100 նախագրանցվողներին կտրվեն վաճառքի զեղչեր։
«Առաջին անգամ հայտարարում ենք մեր նոր նախագծի մասին, արդեն սկսել ենք նախագրանցումը։ Այս նախագիծը, ինչպես Ռենշինի մյուս նախագծերը, աչքի է ընկնելու իր ճարտարապետական լուծումներով, աշխատելու ենք Տոկիոյից ու Նյու Յորքից ժամանած ճարտարապետների հետ։ Այս համալիրը լինելու է էլեկտրական ավտոբուսներով ու նորարարական այլ տեխնոլոգիաներով հագեցած»,- ասաց Banali.am հարթակի տնօրեն Սիրարփի Գրիգորյանը։
Նա ընդգծեց նաև, որ առաջին նախագրանցվողները կարող են փակ շնորհանդեսի միջոցով ծանոթանալ այս նախագծին, ստանալ զեղչեր և ունենալ ընտրության մեծ հնարավորությոն՝ նախքան բնակարանների սպառվելը։
Բացի առք ու վաճառքի, վարձակալության գործընթացում կարևոր օղակ հանդիսանալուց, Banali.am-ը աճախորդներին տրամադրում է նաև իրավական, կադաստրային հաշվապահական աջակցություն, B2B ծառայություններ, շուկայի վերուծություն ու ոչ միայն։
«Ինչպես գիտենք վարձակալությունից ստացվող եկամուտները ենթակա են հարկման և շուտով նախագիծը կմտնի ուժի մեջ, որով այն անձինք, ովքեր կթաքցնեն իրենց եկամուտները, կենթարկվեն տույժի։ Banali.am-ը խորհրդատվություն ու համալիր ծառայություններ է մատուցում այս առումով ևս, դա կարող է լինել հարկային ծառայություններ, կադաստրային գրանցում, հաշվապահական ծառայություններ և այլն»,- նշեց Սիրարփի Գրիգորյանը։










