Եվրամիությունը չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որում անցկացվել է Արցախի նախագահի ընտրությունը

17:12 • 09.09.23

Եվրամիությունը կրկնում է, որ չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որում անցկացվել է Արցախի նախագահի ընտրությունը.

«Միևնույն ժամանակ ԵՄ-ն հավատում է, որ կարևոր է Ղարաբաղի հայերի համար համախմբվել դե ֆակտո ղեկավարության շուրջ, որը կարողություն և կամք ունի ներգրավվելու Բաքվի հետ արդյունավետ քննարկումներին։ ԵՄ-ն հանձնառում է աջակցելու այս գործընթացին»,- գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Նաբիրա Մասրալին։

Եվրամիությունը չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որում անցկացվել է Արցախի նախագահի ընտրությունը