G20 գագաթնաժողովի մասնակիցները համաձայնեցրել են ամփոփիչ հռչակագիրը․ Մոդի

17:27 • 09.09.23

«Մեծ քսանյակի» (G20) նախագահող երկրի՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին այսօր ասել է, որ գագաթնաժողովի մասնակիցները համաձայնեցրել են ամփոփիչ հռչակագիրը:

G20-ի գագաթնաժողովը գումարվել է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում:

Մոդին նշել է, որ ամփոփիչ հռչակագրի տեքստի շուրջ վեճերի հիմնական պատճառ է հանդիսացել Ուկրաինայի խնդիրը: Նա փաստաթղթի շուրջ համաձայնությունն անվանել է «քրտնաջան աշխատանքի արդյունք»։

Հռչակագրում Ուկրաինային վերաբերող բաժնում նշվում է, որ բոլոր պետությունները պետք է գործեն համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին։ Նշվում է նաև, որ անհրաժեշտ է զերծ մնալ սպառնալիքներից և հարգել յուրաքանչյուր պետության տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը:

Առանձին ընդգծվել է միջուկային զենքի կիրառման կամ կիրառման սպառնալիքների անթույլատրելիությունը։

Փաստաթղթում նշվում է, որ «Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ կային տարբեր տեսակետներ և գնահատականներ»։

G20 գագաթնաժողովի մասնակիցները համաձայնեցրել են ամփոփիչ հռչակագիրը․ Մոդի