Սյունիքում բախվել են Mercedes-ն ու ВАЗ-ը, վերջինը կողաշրջվել է, կա վիրավոր. Shamshyan.com

18:28 • 09.09.23

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 16:00-ի սահմաններում Գորիս-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և ВАЗ 2114 մակնիշի ավտոմեքենաները:

1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն: 

Բախման հետևանքով ВАЗ 21114-ը կողաշրջվել է՝ մասամբ հայտնվելով Mercedes-ի վրա, ավտոմեքենաներն էլ հայտնվել են ճանապարհի մեջտեղում:

Սյունիքում բախվել են Mercedes-ն ու ВАЗ-ը, վերջինը կողաշրջվել է, կա վիրավոր. Shamshyan.com