Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է հազարը

18:13 • 09.09.23

Մարոկկոյում ուրբաթ օրը տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,037-ի, վիրավորվել է 1,204 մարդ, որոնցից 721-ի վիճակը ծանր է:

Այս մասին ասված է թագավորության ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Ցնցումների հետևանքով մահվան դեպքեր են գրանցվել երկրի 9-ը նահանգում և պրեֆեկտուրաներում։

Մարոկկոյի ազգային երկրաֆիզիկական ինստիտուտի հաղորդագրության համաձայն՝ 7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ուրբաթ տեղական ժամանակով 23:11-ին:

Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է հազարը