Արմավիրի մարզում Nissan-ը բախվել է էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել, կան վիրավորներ. Shamshyan.com

16:18 • 09.09.23

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 00:10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Լուսինե Ղ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, կոտրել այն և գլխիվայր հայտնվել ճանապարհի հանդիպակաց գոտում:

Լուսինե Ղ.-ն և ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Աղաբեկ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Արմավիրի մարզում Nissan-ը բախվել է էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել, կան վիրավորներ. Shamshyan.com