Շատերը չեն հավատում մետրոյի «Աջափնյակ կայարանի ստեղծմանը, բայց դա լուրջ, իրագործման փուլում ծրագիր է. վարչապետ

14:28 • 09.09.23

Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի ստեղծումը լուրջ ու իրագործման փուլում գտնվող ծրագիր է: Այս մասին այսօր Կարեն Դեմիրճյանի արձանի բացմանարարողության ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատերը չեն հավատում, բայց շատ լուրջ ու իրագործման փուլում գտնվող ծրագիր է Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի ստեղծումը: Դա անելիս մենք անպայման, նաև հիշել ենք, և դա իհարկե, մեր գնահատանքի ու հարգանքի տուրքն է Կարեն Դեմիրճյանին»,-ասաց Փաշինյանը:

Շատերը չեն հավատում մետրոյի «Աջափնյակ կայարանի ստեղծմանը, բայց դա լուրջ, իրագործման փուլում ծրագիր է. վարչապետ