Ռուսական Կարմիր խաչը Ակնայի ճանապարհով մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ

16:55 • 09.09.23

Ռուսական Կարմիր խաչը սննդամթերք տեղափոխող բեռնատար է ուղարկել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ակնայի (Աղդամի) ճանապարհով։

Տեղեկությունը տարածել է ադրբեջանական Կարմիր մահիկը։

Նշվում է, որ օգնությունը նախաձեռնել է Ռուսաստանի կառավարությունը՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների կարիքները բավարարելու նպատակով:

Ժամը 14:30-ին պարենային և ոչ պարենային ապրանքներով բեռնված բեռնատարը հատել է «Սամուր» անցակետը:

Ռուսական Կարմիր խաչը Ակնայի ճանապարհով մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ