Երևանում բախվել են Ford Fusion-ն ու մոպեդը, որը կողաշրջվել է. Shamshyan.com

16:21 • 10.09.23

Այսօր մոպեդի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Չարենցի փողոցի 15 հասցեի դիմաց՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են Ford Fusion մակնիշի ավտոմեքենան ու մոպեդը: Գրել է Shamshyan.com-ը:

Մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարն էլ, ում առաջինը օգնության են հասել Ford-ի վարորդը, քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան և մոպեդը տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահանվող հատուկ տարածք: 

 

Երևանում բախվել են Ford Fusion-ն ու մոպեդը, որը կողաշրջվել է. Shamshyan.com