Բրիտանական MI5-ի, MI6-ի և ոստիկանության ջանքերով հայտնաբերվել ու ձերբակալվել է երկրում ամենահետախուզվող անձանցից մեկը (լուսանկարներ, տեսանյութ)
Միացյալ Թագավորության MI5-ի, MI6-ի և ոստիկանության հակաահաբեկչական ուժերի միասնական ջանքերով հայտնաբերվել ու ձերբակալվել է բրիտանացի նախկին զինվորական Դանիել Խալիֆը, որը երկրում ամենահետախուզվող անձանից է եղել։ Գրել է Daily Mail-ը։

Խալիֆին բռնել են Լոնդոնի արևմտյան Չիսվիկ շրջանում՝ Ուանդսվորթի բանտից 19 կիլոմետր հեռավորության վրա։ Նա փախել է 2 օր առաջ փախուստի էր դիմել հիշյալ բանտից։


Նախկին զինվորականին մեղադրանք է առաջադրված ահաբեկչության հետ կապված երկու, պետական գաղտնիքների հրապարակման մեղադրանքներով։
Շաբաթ օրը տեղական ժամանակով ժամը 10:41-ին ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման անդամը կանգնեցրել էր Խալիֆին, երբ նա հեծանիվ էր վարելիս եղել ջրանցքի ափին:


Ոստիկանությունը մինչև 20,000 ֆունտ (մոտ 25,000 դոլար) պարգև էր առաջարկել այն տեղեկությունների համար, որոնց միջոցով կարել էր օգնել գտնել 21-ամյա նախկին զինվորականին:
Հաղորդվում է, որ հենց տեղի բնակիչների տեղեկություններն են օգնել նրան գտնել:
Խալիֆը փախել էր թաքնվելով բանտ սնունդ մատակարարող բեռնատարի հատակի տակ։ Նրա բացակայությունը պարզվել էր մոտավորապես 45 րոպե անց, որից հետո սկսել էր լայնածավալ որոնում։

Դանիել Խալիֆը կալանքի տակ էր և սպասում էր իր դատավարությանը: Նա մեղադրվում է Սթեֆորդի ռազմական օբյեկտում ռումբեր մուլյաժներ տեղադրելու, ահաբեկչական գործողություն նախապատրաստելու նպատակով զինվորականների մասին տեղեկություններ ստանալու և թշնամական պետության (Իրան) շահերից ելնելով տեղեկություններ հավաքելու համար:
Վկաներից մեկը The Sun-ին ասել է, որ ոստիկանը «սպառնացել է կրակել Խալիֆի գլխին, որից հետո ձեռնաշղթաներ է հագցրել նրան:
Քաղաքացիական հագուստով ոստիկանները բղավել են․ «Մի շարժվի՛ր, այլապես կկրակենք»:
Ըստ ականատեսի՝ նա ծիծաղում էր ձերբակալության ընթացքում։ Վկան հավելել է, որ քիչ անց հայտնվել են 50-60 ոստիկաններ՝ հիմնականում քաղաքացիական հագուստով:










