Կարող եք ինձ «տեսնել և լսել» Երևանի տարբեր հատվածներում Arloopa ընկերության ստեղծած AR-ի միջոցով. Թանդիլյան

13:18 • 10.09.23

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով, որ իրեն այսուհետև հնարավոր է «տեսնել և լսել» Երևանի տարբեր հատվածներում Arloopa ընկերության ստեղծած AR-ի միջոցով:

«Սիրելի երիտասարդներ, ձեզանից շատերի հետ, բնական է, հնարավոր չէ հանդիպել քարոզարշավի ընթացքում։ Բայց դուք կարող եք «տեսնել և լսել» ինձ Երևանի տարբեր հատվածներում Arloopa ընկերության ստեղծած AR-ի միջոցով», - գրել է քաղաքական գործիչն ու կից տեսանյութ հրապարակել:

Տեսանյութում Թանդիլյանը, դիմելով երիտասարդներին, նշել է, որ Երևանն ապրելու է երիտասարդների ռիթմով, զգալու է ժամանակի զարկերակը, լցված է լինելու երաժշտությամբ, այլ ոչ թե ձայնային ազդանշաններով, Երևանում մարդիկ տեղաշարժվելու են արագ՝ առանց խցանումների:

Ըստ Թանդիլյանի Երևանում լինելու են խելացի տներ, տրանսպորտ:

«Երևանը լինելու է այն միակ քաղաքաը, որտեղ դու կուզես ապրել», - եզրափակել է քաղաքապետի թեկնածուն:

Տեսանյութտ կարող եք դիտել այստեղ:

 

Կարող եք ինձ «տեսնել և լսել» Երևանի տարբեր հատվածներում Arloopa ընկերության ստեղծած AR-ի միջոցով. Թանդիլյան