Երևանը դառնալու է եվրոպական մայրաքաղաք, որտեղ ունենալու ենք Երևան բուլվար և ամբողջովին նորացված Ֆրանսիայի հրապարակ․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)
Երևանը դառնալու է եվրոպական մայրաքաղաք։ Եվ այդ քաղաքում ունենալու ենք Երևան բուլվար և ամբողջովին նորացված Ֆրանսիայի հրապարակ։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու ընտրություններին «Ապրելու երկիր» կուսակցության կողմից առաջադրվող քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը և կից տեղադրել տեսանյութ:
«Մենք միակ ուժն ենք, որը քաղաքացիներին ներկայացնում է մեգանախագծեր, որոնք Երևանի զարգացումը այլ մակարդակի են դարձնելու», - գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ։
Ինչպես նշել է Մանե Թանդիլյանը տեսանյութում, սա հետիոտնի համար նախատեսված հատված լինելուց բացի, նաև կանաչ գոտի է՝ կանաչ Երևանի իրենց տելականի մի մասը։
«Սա այն առաջարկներից է, որոնց մասին մենք ասում ենք՝ Երևանը վերադարձնում ենք մարդկանց։ Կանաչ Երևանը, երբ մենք ուզում ենք պատկերացնել, այսպիսի պուրակներով հագեցված քաղաք է, քաղաք-այգի է, ինչպիսին ուզեցել է կառուցել և ունենալ Թամանյանը», - նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։










