Արսեն Թորոսյանը ՔՊ-ականների օրինագիծը «հակամրցակցային ու խտրական» է անվանում
Բուժհաստատությունների հարգելի տնօրեններ, բուժաշխատողներ, այս օրենքը հատկապես ձեզ է վերաբերվում, և ուզում եմ նորից նշել, որ վերաբերվում է բոլոր պետական պատվերի ծառայություն մատուցող բժշկական հաստատություններին:
Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, անդրառադնալով պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի և Լուսինե Բադալյանի կողմից ներկայացված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում լրացնումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:
«Այս օրենքը, ոչ միայն իր նպատակին հասնելու մասով էֆեկտիվ չի լինելու, այլ նաև առաջացնելու է բազմաթիվ խնդիրներ, որոնցից մեկը գների բարձրացումն է լինելու որոշակի ծառայությունների համար: Օրինակ կան բժշկական հաստատություններ, որոնք լրիվ նույն ստենտը սրտի դնում են մեկը՝ 110 հազար դրամով, մյուսը՝ 65 հազարով, հիմա այդ նույն 65 հազար դրամով դնողը նույն ստենտը դնելու է 110 հազար դրամով, առանց որևէ որակի բարելավման:
Ինձ համար անհայտ է մնում, թե ինչպես են, այս ամենը ստուգելու, որ հենց այնպես տեղի ունենա, ինչպես օրենքում է գրված, էլ չեմ ասում, որ սա հակամրցակցային է և խտրական, որովհետև բազմաթիվ անգամներ նշվեց, որ տարբերություն չպետք է լինի մեր տարբեր տեսակի պացիենտների միջև և իմ խորհին համոզմամբ, եթե ուզում եք սա կարգավորել, ապա պետք է բոլոր ներմուծվող բժշկական պարագաների դեպքում գործի նույն սկզբունքը»,- ասել է նա:
Նշենք, որ օրենքի նախագծով նախատեսվում է պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման դեպքերում մատուցվող նորգույն և թանկարժեք տեխնորոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների համար օգտագործվող ներպատվաստվող, ինպլանտացվող բժշկական արտադրատեսակների ձեռքբերումն իրականացվի արտադրողի կողմից տրվող համապատասխանության հավաստագրի, այսինքն ավտորիզացող նամակի և ծագման սերտեֆիկատի առկայության դեպքում:










