Երևանում վաղվանից երթուղի դուրս կգա առաջին էլեկտրոավտոբուսը

10:57 • 11.09.23

Այսօր արդեն մենք ստացանք մեր առաջին էլեկրոավտոբուսը, վաղվանից դուրս կգա երթուղի:

Այս մասին այսօր գործակարգավարական նիստում ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Հարգելի երևանցիներ, մենք ներմուծել ենք առաջին փորձնական էլեկրոավտոբուսը և պլանավորում ենք համապատասխան մրցույթ իրականացնել, որ ներմուծենք ևս 250 ավտոբուսներ, որոնք կծառայեն մեր արդեն իսկ երկար ծառայած ավտոբուսներին»,- ասել է Ավինյանը:

 

Երևանում վաղվանից երթուղի դուրս կգա առաջին էլեկտրոավտոբուսը