Մարզադպրոցները չեն բավականացնում, բում է ոլորտում, երեխաներն ուզում են բասկետբոլի գնալ, մարզիչ չկա․ Գիլոյան
«Յառուսում» նստած աշակերտնե'ր, այսօր հաղթելու ենք, կերկրպագեք ֆուտբոլի Հայաստանի հավաքականին։ Այս մասին ԱԺ-ում մինչև հարցի քննարկումը հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
Փոխնախարարն այնուհետև անցավ հարցի քննարկմանը։ Կարեն Գիլոյանն ուրախությամբ փաստեց, որ այսօր հայկական սպորտը դարձել է հետաքրքիր մասնավոր ներդրողների համար։
Նրա խոսքով՝ սպորտի մեծ պահանջարկ կա և մարզադպրոցները չեն բավականացանում։
«Հայաստանում մարզադպրոցների կառուցման բում է։ Բասկետբոլի են ուզում երեխաները գնալ, մարզիչ չկա»,- հավելեց փոխնախարարը՝ հայտնելով, որ ֆուտբոլի նոր ստադիոն կառուցելու հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։










