Կրիվոյ Ռոգում պայթյուններ են որոտացել․ Ուկրաինայի երեք մարզում օդային տագնապ է հայտարարվել

09:17 • 11.09.23

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգի քաղաքում սեպտեմբերի 11-ի վաղ առավոտյան պայթյուններ են որոտացել, գրում է gazeta.ru-ն։

Տեղական լրատվամիջոցներն առաջին պայթյունների մասին հայտնել են ժամը 04։00-ի սահմաններում, իսկ ավելի ուշ Կրիվոյ Ռոգի պաշտպանության խորհրդի դեկավար Ալեքսանդր Վիլկուլը հաստատել է այդ տեղեկությունը։

Որոշ ժամանակ անց ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են նոր պայթյունների մասին։ Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզներին, պայթյունների ֆոնին Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի և Կիրովոգրադի մարզերում օդային տագնապ է հայտարարվել։ 

Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։

 

Կրիվոյ Ռոգում պայթյուններ են որոտացել․ Ուկրաինայի երեք մարզում օդային տագնապ է հայտարարվել