ՆԱՏՕ-ն պատրաստվում է անցկացնել «սառը պատերազմից» ի վեր իր ամենախոշոր զորավարժությունները. Financial Times
ՆԱՏՕ-ն պատրաստվում է անցկացնել «սառը պատերազմից» ի վեր իր ամենախոշոր զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը։
Սպասվում է, որ «Կայուն պաշտպան» կոչվող զորավարժություններին կներգրավվի առնվազն 41 հազար զինվորական և ավելի քան 50 նավ, զորավարժությունների ընթացքում կիրականացվի 500-ից մինչև 700 թռիչք։
Նախատեսվում է օգտագործել «իրական աշխարհագրական տվյալները՝ զորքերի համար ավելի իրատեսական սցենարներ ստեղծելու համար»։ Զորավարժությունների նպատակը, ըստ հրատարակության, «մշակելն է դաշինքի անդամ երկրներից մեկի դեմ ուղղված ռուսական ագրեսիան հետ մղելու փորձ»։
Զորավարժությունները ՆԱՏՕ-ի կողմից դիտվում են որպես «Մոսկվային դաշինքի՝ պատերազմի պատրաստակամության ցուցադրում»:
FT-ի տվյալներով՝ զորավարժությունները տեղի կունենան Գերմանիայում, Լեհաստանում և Բալթյան երկրներում՝ 2024 թվականի փետրվարին և մարտին։ Դրանց, ՆԱՏՕ-ի 31 երկրից բացի, կմասնակցի Շվեդիան, որը դեռ սպասում է Թուրքիայի և Հունգարիայի կողմից դաշինք մտնելու հաստատմանը։










