Դադարեցվել է Մ.Հերացի 12 և Ավետ Ավետիսյան 70/7 հասցեների բենզալցակայանների գործունեությունը

17:42 • 11.09.23

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ ղեկավարի հանձնարարագրի հիման վրա հրդեհային անվտանգության մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մ.Հերացի 12, Արաբկիր վարչական շրջանի  Ավետ Ավետիսյան 70 /7 հասցեներում գտնվող և համապատասխանաբար «ՌԱՆ ՕՅԼ»  և «ՏԻՏԱՆ ՕԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից շահագործվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների նկատմամբ։

May be an image of 1 person and text

Հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

May be an image of 2 people, street and text

Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմի ղեկավարի կողմից նշյալ բենզալցակայանների շահագործումը դադարեցնելու որոշումներ են կայացվել։ Տնտեսավարողները պատշաճ ծանուցվել են կայացված որոշումների մասին։ 

May be an image of 4 people and text

Սեպտեմբերի 11-ին  Մ.Հերացի 12  հասցեի («ՌԱՆ ՕՅԼ» ՍՊԸ) բենզալցակայանը շահագործող տնտեսավարողը սեփական ուժերով  բենզալցակայանը ապամոնտաժելու միջոցներ է ձեռնարկել, իսկ  Ավետ Ավետիսյան 70 /7 հասցեում («ՏԻՏԱՆ ՕԻԼ») շահագործվող բենզալցակայանը կապարակնքվել է։

May be an image of 2 people, turnstile, parking meter, newsagent and textMay be an image of 4 people, service vehicle and text

Դադարեցվել է Մ.Հերացի 12 և Ավետ Ավետիսյան 70/7 հասցեների բենզալցակայանների գործունեությունը