Ռոստովի մարզում 9-րդ դասարանցին դանակով գնացել է դպրոց ու հարձակվել մարդկանց վրա. կան վիրավորներ

11:22 • 11.09.23

ՌԴ Ռոստովի մարզի Կարսնի Դեսանտ գյուղում դեռահասը դանակով գնացել է դպրոց՝ վնասվածքներ հասցնելով մի ծնողի և դպրոցի երեք աշխատակցի.  այս մասին հայտնում է Mash թելեգրամյան ալիքը:

Առավոտյան ժամը 8-ի սահմաններում 15-ամյա աշակերտը մտել է դպրոց և հարձակվել մարդկանց վրա։ Ավելի ուշ նրան բերման են ենթարկել. պարզվել է, որ հարձակվողը այդ դպրոցում սովորող 9-րդ դասարանցի է։

Ոստիկանները դեպքի վայր են ժամանել, երբ 15-ամյա Գրիշա Բ.-իձեռքից սառը զենքն արդեն վերցրել էին:

Նախկինում նա հոգեկան հիվանդություն է ունեցել։ Դեռահասի հետ աշխատում են հոգեբանները։

Ռոստովի մարզում 9-րդ դասարանցին դանակով գնացել է դպրոց ու հարձակվել մարդկանց վրա. կան վիրավորներ