Ուկրաինական անօդաչուները փորձել են գրոհել Բելգորոդը
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ լույս սեպտեմբերի 11-ը կասեցվել է Բելգորոդի մարզի թիրախների վրա անօդաչու թռչող սարքի կիրառմամբ ահաբեկչություն իրականացնելու Ուկրաինայի նոր փորձը։
ՀՕՊ համակարգերը մարզի երկնքում հայտնաբերել և խոցել են երկու անօդաչու թռչող սարք, հայտնում է news.ru-ն։
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը նշել է, որ անօդաչուները խփվել են Յակովլևսկի քաղաքային թաղամասում։ Անօդաչուներից մեկի բեկորներն ընկել են մասնավոր բնակելի շենքի մոտ գտնվող ավտոճանապարհին։ Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։










