Կիմ Չեն Ընն օրերս պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան

15:20 • 11.09.23

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ԿԺԴՀ-ի պետական գործերի ղեկավար Կիմ Չեն Ընը մոտ օրերս պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին Հյուսիսային Կորեայի առաջնորդի հնարավոր այցի մասին, որպես հավանական ժամկետ նշվում էր սեպտեմբերի 13-ը։

Կիմ Չեն Ընն օրերս պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան