Արագածոտնում 44-ամյա վարորդը Volkswagen-ով մոտ 60 մետր շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում. Shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 08։15-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 44-ամյա Բաբկեն Խ․-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Ապարան-Նիգավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ։










