Շղթայական ավտովթար Երևանում․ Առինջի կամարի մոտ բախվել է չորս ավտոմեքենա․ Shamshyan.com

13:52 • 12.09.23

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 12։35-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Առինջի կամարի մոտ, բախվել են 37-ամյա Վարդան Ստեփանյանի վարած Toyota Corolla մակնիշի, 45-ամյա Վահե Հակոբյանի վարած Nissan X-Trail մակնիշի, 31-ամյա Արամ Ավդալյանի վարած Toyota Camry մակնիշի և 30-ամյա Կարեն Սերոբյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության․ եղել են սթափ։

Շղթայական ավտովթար Երևանում․ Առինջի կամարի մոտ բախվել է չորս ավտոմեքենա․ Shamshyan.com