Nissan-ը Ծովագյուղ-Վարդենիս ճանապարհին գլխիվայր հայտնվել է դաշտում. Shamshyan.com (լուսանկարներ)

19:53 • 12.09.23

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:40-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 13 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտում։ Գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Հայաստանի ՀՀ քննչական կոմիտեի` Գեղարքունիքի մարզային քննչական վարչության` Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

 

Nissan-ը Ծովագյուղ-Վարդենիս ճանապարհին գլխիվայր հայտնվել է դաշտում. Shamshyan.com (լուսանկարներ)