Չեմ զարմանա, եթե Փաշինյանը, Ադրբեջանի պահանջով, Արցախի նախագահին կոչի Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչ. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

16:53 • 12.09.23

Երեկ Նիկոլ Փաշինյանը հարված հասցրեց Արցախի Հանրապետության թիկունքին, հանրապետության նորընտիր նախագահին անվանելով Լեռնային Ղարաբաղի առաջնորդ: 

Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Չեմ զարմանա եթե նա վաղը, տեղիք տալով Ադրբեջանի պահանջին, Արցախի հանարպետության նախագահին կոչի Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչ:

Նախորդ 2-3 օրը պարոն Փաշինյանը բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել, տարբեր երկրների ղեկավարներին տեղեկացրել է Արցախում ստեղծված կացության մասին, իսկ Թուրքիայի նախագահի հետ զրույցը եղել է հատկապես կարևոր, նրանք պայմանավորվել են շարունակել դիվանագիտական ջանքերը տարածաշրջանում երկարատեվ խաղաղության և կայունության ձեռքբերման ուղղությամբ:

Սակայն Փաշինյանը ժամանակ և ցանկություն չի ունեցել զանգահարել Արցախի նորընտիր նախագահին: «Ինչ շնորհավորելու բան կա» հայտարարել է նա երեկ Հանրային հեռուսատընկերության եթերում»,- ասել է նա:

Ըստ Խաչատրյանի, եթե չէր ցանկանում շնորհավորել, գոնե Հայաստանի զորակցությունը հայտներ Արցախի մեր քույրերին և եղբայրներին: