Աթաթուրքի արձանի վրա ներկ լցնելու համար Թուրքիայում 16 տարեկան երեխա է ձերբակալվել

12:59 • 12.09.23

Թուրքիայի հարավ-աևմուտքում գտնվող Իզմիր նահանգի Քեմփալաշայի շրջանում կանգնեցված Թուրքիայի Հանրապետության հիմնադրի՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանին վնաս է հասցվել:

Մասնավորապես նշվում է, որ 16 տարեկան երեխա է ձերբակալվել Աթաթուրքի արձանի վրա ներկով վիրավորական արտահայտություններ գրելու և որոշ հատված ներկով պատելու համար:

Երեխան նախ բերման է ենթարկվել ոստկանական բաժանմունք, ապա՝ կալանավորվել: Ավելի ուշ արձանը բերվել է իր հին տեսքին:

Աթաթուրքի արձանի վրա ներկ լցնելու համար Թուրքիայում 16 տարեկան երեխա է ձերբակալվել