Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանը Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել ՀՀ-Ֆրանսիա փոխգործակցությունը և բարեկամ Ֆրանսիայի շարունակական աջակցությունը

13:21 • 12.09.23

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, հայտնում են ԱԺ-ից։

Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել Հայաստան-Ֆրանսիա փոխգործակցությունը և բարեկամ Ֆրանսիայի շարունակական աջակցությունը մեր երկրին ու ժողովրդին:

Օլիվիե Դըկոտինյիին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ արդյունավետ գործունեություն են ծավալելու:

Կարեւորվել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, միջազգային հարթակներում փոխգործակցության խորացումը:

Հանդիպմանը քննարկվել են օրակարգային, ոլորտային մի շարք հարցեր:

Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանը Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել ՀՀ-Ֆրանսիա փոխգործակցությունը և բարեկամ Ֆրանսիայի շարունակական աջակցությունը