Լիբիայում «Դանիել» փոթորկի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3000-ը

14:35 • 12.09.23

Լիբիայի արևելքում «Դանիել» փոթորկի հետևանքով առաջացած ջրհեղեղներից գրանցված զոհերի թիվը գերազանցել է 3,000-ը, հայտարարել է Սիրտի կառավարության առողջապահության նախարար Օսման Աբդուլ Ջալիլը։

Զոհվածների մեծ մասը, նրա խոսքով, եղել են Դերնա քաղաքում, փոխանցում է interfax.ru-ն:

Փոթորիկը հորդառատ անձրևների և հեղեղումների պատճառ է դարձել Լիբիայի արևելյան մի շարք քաղաքներում, սակայն ամենից շատ տուժել է Դերնան, որտեղ ջուրը ճեղքել է ամբարտակները և սրբել-տարել ամբողջական թաղամասեր, հայտնում է AP-ն։

Լիբիայի պաշտոնյաների տվյալներով՝ երկրի արևելյան շրջաններում ամենաշատ տեղումներն են գրանցվել վերջին ավելի քան քառասուն տարվա ընթացքում։ Բացի Դեռնայից, մեծ վնասներ են կրել Բենղազի, Ալ-Բայդա, Ալ-Մարջ և Սոսա քաղաքները։

Միջազգային Կարմիր Խաչի գնահատմամբ՝ մոտ 10 հազար մարդ դեռևս անհետ կորած է համարվում։

Լիբիայի Ազգային միասնության կառավարության վարչապետ Աբդուլհամիդ Դիբեբեն եռօրյա սուգ է հայտարարել։

Լիբիայում «Դանիել» փոթորկի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3000-ը