Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք հենց այդպես ենք վերաբերվում Հայաստանին. Օվերչուկ

11:03 • 12.09.23

Մոսկվան Երևանին վերաբերվում է որպես դաշնակցի, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում։

«Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք հենց այդպես ենք վերաբերվում Հայաստանին»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի հետ հարաբերությունները ինտեգրացիոն կառույցների գծով վատացել են։

«Օգոստոսի 27-ին մենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ ենք անցկացրել: Այնտեղ ամեն ինչ միանգամայն նորմալ էր»,- հավելել է Օվերչուկը:

Ռուսաստանի և Հայաստանի միջև շփումները կարող են տեղի ունենալ սեպտեմբերի 27-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նիստի շրջանակում, նշել է փոխվարչապետը։

Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք հենց այդպես ենք վերաբերվում Հայաստանին. Օվերչուկ