Կնախատեսվեն նոր տեսակի` առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց նախագիծը

11:16 • 12.09.23

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է տրանսպորտային միջոցների պետհամարանիշների շարքը համալրել նոր՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող պետհամարանիշներով։ Նախագիծն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ԱԺ նիստում։

Պետհամարանիշների տրամադրման գործընթացն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային աճուրդի միջոցով։

Նախագծով առաջարկվում է կարգավորել նաեւ էլեկտրոնային աճուրդին վերաբերող բոլոր մանրամասներն, որոնք կբացառեն մարդկային միջամտությունը գործընթացին։

Օրենքից բխող առկա են ենթաօրենսդրական ակտեր, որոնց մշակման եւ ընդունման համար նախատեսվել է եռամսյա ժամկետ։

Կնախատեսվեն նոր տեսակի` առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց նախագիծը