«Ես գաղտնիքներ չեմ բացահայտում, չէ՞ որ ՊԱԿ-ում եմ աշխատել». Պուտին

12:37 • 12.09.23

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ հիշել է Խորհրդային Միության Պետական անվտանգության կոմիտեում իր ծառայության մասին։

Նա այդ մասին հիշել է հանդիպման մոդերատոր, ՌԲԿ հեռուստաալիքի տնօրեն Իլյա Դորոնովի՝ այս տարի Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ բանակցությունների արդյունքների մասին հարցին պատասխանելիս։

«Ես գաղտնիքներ չեմ բացահայտում, չէ՞ որ ՊԱԿ-ում եմ աշխատել»,- ասել է ՌԴ նախագահը։

Հիշեցնենք, որ Սի Ծինփինի Ռուսաստան պետական այցի շրջանակում մարտի 21-ին Կրեմլում կայացել են ռուս-չինական պաշտոնական բանակցությունները։

«Ես գաղտնիքներ չեմ բացահայտում, չէ՞ որ ՊԱԿ-ում եմ աշխատել». Պուտին