ԿԽՄԿ-ն պատրաստ է օգտագործել ցանկացած ճանապարհ՝ ապրանքները Լեռնային Ղարաբաղ հասցնելու համար. Ադրբեջանում ԿԽՄԿ-ի ներկայացուցիչ

22:29 • 12.09.23

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) պատրաստ է օգտագործել ցանկացած ճանապարհ «Ղարաբաղ ապրանքների առաքման համար՝ որոշում կայացնող կողմերի համաձայնությամբ և անվտանգության ապահովմամբ»։ ТАСС-ին ասել է ԿԽՄԿ-ի՝ Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլախա Հուսեյնովան։

Նա ասել է, որ որևէ գործողություն իրականացնելուց առաջ ԿԽՄԿ-ն համաձայնեցնում է որոշումներ կայացնողների հետ, կիսում է տեղեկատվություն, համաձայնություն ստանալուց հետո գործում։

«ԿԽՄԿ-ն պատրաստ է օգտվել ցանկացած ճանապարհից, եթե դրա օգտագործման վերաբերյալ որոշում կայացնող կողմերի հետ պայմանավորվածություն լինի և ապահովվի փոխադրումների անվտանգությունը»,- ասել է նա։

Հուսեյնովան հավելել է, որ կողմերը նրանք են, ոորնք որոշում են կայացնում, «պետք է համաձայնվեն և երաշխավորեն անվտանգությունը»։

ԿԽՄԿ-ի ներկայացուցչի խոսքերով՝ կազմակերպությունը բժշկական տարհանումներ է իրականացնում Լաչինի ճանապարհով և տեղափոխում է շատ սահմանափակ քանակությամբ դեղորայք ու սնունդ:  

ԿԽՄԿ-ն պատրաստ է օգտագործել ցանկացած ճանապարհ՝ ապրանքները Լեռնային Ղարաբաղ հասցնելու համար. Ադրբեջանում ԿԽՄԿ-ի ներկայացուցիչ