Պետդեպն ասել է՝ արդյոք հայ-ամերիկյան զորավարժությունները նախատեսվա՞ծ են ինչ-որ կերպ կանխելու ադրբեջանական հնարավոր հարձակումը

11:49 • 12.09.23

ԱՄՆ-ն պատրաստականությունը պահպանելու նպատակով կանոնավոր կերպով մարզվում և գործում է իր գործընկերների հետ՝  շարունակաբար բարելավելով զինված ուժերի միջև փոխգործունակությունը: Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով երեկ Հայաստանում մեկնարկած հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններին:

Լրագրողի հարցին առ այն՝ արդյոք հայ-ամերիկյան զորավարժությունները նախատեսվա՞ծ  են ինչ-որ կերպ կանխելու ադրբեջանական հնարավոր հարձակումը, Միլլերը բացասական պատասխան է տվել:

«Ոչ, առհասարակ այդպես չէ»,- նշել է նա:

«Հայաստանը Միացյալ Նահանգների վաղեմի գործընկերն է և 2003 թվականից ի վեր կայուն հարաբերություններ ունի Կանզասի ազգային գվարդիայի հետ՝ որպես Պաշտպանության նախարարության Պետական գործընկերության ծրագրի մի մաս: Այնպես որ սա սովորական վարժանք է, որը ոչ մի կերպ կապված չէ որևէ այլ իրադարձությունների հետ», - ասել է Միլլերը:

Պետդեպն ասել է՝ արդյոք հայ-ամերիկյան զորավարժությունները նախատեսվա՞ծ են ինչ-որ կերպ կանխելու ադրբեջանական հնարավոր հարձակումը