Ռուս խաղաղապահների հրամանատարը հանդիպել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարին

17:18 • 12.09.23

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար Կիրիլ Կուլակովը ժամանել է Բաքու և հանդիպել Ադրբեջանի պաշտպանության նախարարին: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն:

Հանդիպմանը Զաքիր Հասանովն ասել է, թե իբր վերջին շրջանում «հայկական անօրինական զինված խմբավորումների» (չակերտները՝ Tert.am) կողմից իրականացվող «սադրանքների» (չակերտները՝ Tert.am) թվի աճ կա։

 

Ռուս խաղաղապահների հրամանատարը հանդիպել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարին