Ուղերձ՝ բոլորին․ Աշոտ Աղաբաբյանի «Սև հովազ 1»-ը արդեն ընթերցողի սեղանին է (տեսանյութ)

14:21 • 12.09.23

Կայացել է գրող, հրապարակախոս, «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Աշոտ Աղաբաբյանի «Սև հովազ-1» վեպի շնորհանդեսը, որը պատմություն է Արցախյան երեք պատերազմներց մինչև մեր օրերն ընկած իրադարձությունների մասին (1989—2023 թթ.)։

Վեպի բացառիկ հերոսները գաղտնի խմբավորման անդամներ են, որոնց մասին գրվում է առաջին անգամ։

Ականատես, գործող պրոֆեսիոնալի վկայությամբ հեղինակը ցույց է տալիս, թե ինչո՞ւ վերջին պատերազմում պարտվեցինք, և ամենակարևորը՝ թե ի՞նչ պետք է անել այսօր, հենց հիմա՝ իրավիճակը մեր օգտին փոխելու համար։

Վեպը նամակ է ամբողջ հայությանը, ուղերձ՝ բոլորին։

Գիրքը հրատարակվել է «Ապրելու» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ։

Ուղերձ՝ բոլորին․ Աշոտ Աղաբաբյանի «Սև հովազ 1»-ը արդեն ընթերցողի սեղանին է (տեսանյութ)