Կոչ ենք անում Ռուսաստանին հավատարիմ լինել տարածաշրջանում պատմականորեն ստանձնած անվտանգության հանձնառությանը. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

17:35 • 12.09.23

Հայ ժողովրդի մի էական հատված՝ Արցախյան հակամարտության արդար կարգավորումը և Թուրքական երկու հարևան պետությունների հետ խաղաղ համակեցությունը պայմանավորվում է Ռուսաստանի ակտիվ ներգրավումով, հետրաբար անհասկանալի և անընդունելի է տարածաշրջանում Ռուսաստանի այսօրվա չեզոք, կառուցողական, միջնորդական քաղաքականությունը:

Այս մասին Աժ քննարոկւմների ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նա նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են վերադառնալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության հանձնառությանը:

«Նրանք պարտավոր են դադարեցենել Հայաստանում հակառուսական տրամադրությունների տարածումը և խրախուսումը, պատրաստ լինել ինքնուրույն լուծելու երկրի առջև ծառացած խնդիրները, մեղքը ուրիշի վրա գցելու փոխարեն: 

Հայ ժողովուրդը ի վիճակի է դա անելու»,- ասել է նա:

Օհանյանը իր ելույթի վերջում կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին հավատարիմ լինել տարածաշրջանում պատմականորեն ստանձնած անվտանգության հանձնառությանը, գործուն ու արդյունավետ քայլեր ձեռնարկել, ապահովելու քաշաթաղի, Լաչինի միջանցքում մարդկանց և բեռների անխոչընդոտ երկկողմանի տեղաշարժին:

 

 

 

Կոչ ենք անում Ռուսաստանին հավատարիմ լինել տարածաշրջանում պատմականորեն ստանձնած անվտանգության հանձնառությանը. Սեյրան Օհանյան (տեսանյութ)