Ծովինար Սողոմոնյանն ազատվել է ՊԵԿ փոխնախագահի պաշտոնից

14:47 • 12.09.23

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝  պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ծովինար Սողոմոնյանն ազատվել է պաշտոնից:

Համապատասխան որոշումը վարչապետը ստորագրել է այսօր՝ սեպտեմբերի 12-ին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Ծովինար Սողոմոնյանին 2023 թվականի սեպտեմբերի 15-ից ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից», - նշված է որոշման մեջ։

Ծովինար Սողոմոնյանն ազատվել է ՊԵԿ փոխնախագահի պաշտոնից