Արցախում հակառակորդի կրակոցից վիրավոր կա. ՊԲ
13:20 • 13.09.23
Սեպտեմբերի 13- ին ժամը 12։15֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք ։
Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։
Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Placeholder










