Երևանյան լճում մաքրման կայաններ կտեղադրվեն

14:41 • 13.09.23

Երևանյան լճի ջրի որակի բարելավման, մաքրման աշխատանքներ իրականացնելու նպատակով լճում կայաններ կտեղադրվեն:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանյան լճի վրա ՀՀ-ում ու տարածաշրջանում արևային առաջին լողացող էլեկտրակայանի բացման հանդիսավոր արարողության ժամանակ: 

«Մենք պլանավորում ենք մաքրման աշխատանքներ իրականացնել հենց Երևանյան լճում և համապատասխան կայաններ տեղադրել, որպեսզի լճի ջրի որակը նույնպես բարելավենք: Հաջորդ տարիների ընթացքում շարունակելու ենք լճի ափամերձ տարածքի ամբողջական բարեկարգումը»,- ասաց Ավինյանը:

Նա նշեց, որ այս պահին Երևանյան լճի ափամերձ հատվածում բարեկարգման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են:

Երևանյան լճում մաքրման կայաններ կտեղադրվեն