Ադրբեջանի ՊՆ-ն կեղծիք է տարածել․ Արցախի ՊՆ

22:00 • 13.09.23

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ին ժամը 19:00-ի սահմաններում Քարվաճառի ուղղությամբ կատարել են դիվերսիոն֊հետախուզական ներթափանցման փորձ , ինչն իբր թե կասեցվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, և նահանջել են ունենալով մեկ վիրավոր, ծայրեծայր կեղծիք է։ Հայտնել է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվել։

Ադրբեջանի ՊՆ-ն կեղծիք է տարածել․ Արցախի ՊՆ