Ներում-բեկում չի լինելու․ Փաշինյանը՝ վարչական ռեսուրսի հնարավոր կիրառման մասին

17:53 • 13.09.23

Եթե պարզվի Հայաստանի որևէ պաշտոնյա որևէ աշխատողի վարչական լծակի օգտագործմամբ տանում է հանրահավաքի, հանդիպման, այդ պաշտոնյան ազատվելու է աշխատանքից։

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարայնի այն դիտարկմանը, թե իշխանությունը խոսում է ժողովրդավարությունից, բայց մարդկանց պարտադրում են գնալ նախընտրական հանդիպումների։

Վարչապետը հանրապետության ամենաբարձր ամբիոնից զգուշացրեց՝ ներում-բեկում չի լինելու։

«Ուզում է՝ իշխանության հանրահավաքին տանի, ուզում է՝ ընդդիմության, որտեղ ուզում է՝ տանի, այդ մարդն ազատվելու է աշխատանքից։ Ես սա ասում եմ որպես Հայաստանի վարչապետ։ Եթե պարզվի, որ այդ մարդն ինձ ամենահարազատ մարդն է, ուրեմն` նախ կդադարի լինել ինձ հարազատ, երկրորդ` կազատվի աշխատանքից», - շեշտեց Փաշինյանը։

 

Ներում-բեկում չի լինելու․ Փաշինյանը՝ վարչական ռեսուրսի հնարավոր կիրառման մասին