Քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել էր Խոտ գյուղի մոտակայքում․ նրան հայտնաբերել են փրկարարները

07:57 • 13.09.23

Սեպտեմբերի 12-ին, ժամը 22։02-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոտ գյուղի հարակից արոտավայրերում գյուղի բնակիչը մոլորվել է։

Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները գյուղի բնակիչների հետ համատեղ հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված Ա․ Ա․-ին (ծնված 1973 թ.) և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել Խոտ գյուղ:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են գյուղից 20 բնակիչ:

Քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել էր Խոտ գյուղի մոտակայքում․ նրան հայտնաբերել են փրկարարները