Ռուսաստանն Ուկրաինայում հաղթելուց բացի այլ տարբերակ չունի. Շոյգու
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ասել է, որ Ռուսաստանը չունի այլ տարբերակ, քան հաղթել Ուկրաինայում։
«Մենք այլ տարբերակ չունենք»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանը կհաղթի՞ հատուկ ռազմական գործողությունում:
Հիշեցնենք, որ գործողությունը մեկնարկել է 2022-ի փետրվարի 24-ին: Ուկրաինական բանակը հունիսի սկզբից հակահարձակման փորձեր է ձեռնարկում Զապորոժիեի և Դոնեցկի ուղղություններով։










