Թուրքիայում 2 երկրաշարժ է գրանցվել

14:16 • 13.09.23

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների նախարարության (AFAD) տարածած հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 13-ին գրանցվել է երկու երկրաշարժ։ 

Նշվում է, որ վաղ առավոտյան 3․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արևմուտքում գտնվող Էրզինջանի նահանգում։

Իսկ ավելի ուշ մեկ այլ երկրաշարժ գրանցվել է հարավում գտնվող Գազիանթեփում, արդեն 3․4 մագնիտուդ ուժգնությամբ։ 

 

Թուրքիայում 2 երկրաշարժ է գրանցվել