Կատոկավարը Աբովյան-Երևան սահմանագծին կոտրել է 3 բետոնե էլեկտրասյուն և կողաշրջվել. Shamshyan.com

23:19 • 14.09.23

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի և Կոտայքի մարզերի սահմանին: Ժամը 20:20-ի սահմաններում ասֆալտապատման համար օգտագործվող գլորանը (կատոկ) դեռևս անհայտ հանգամանքներում Դուրյան 15 փողոցում բախվել է բետոնե 2 էլեկտրասյուների և Կոտայքի մարզից առաջ ընթանալով կողաշրջված վիճակում հայտնվել Երևանի վարչական տարածքում:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

2 էլեկտրասյուներից բացի ևս 1 էլեկտրասյուն, որը եղել է բնակչի սեփական տան տարածքում, նույնպես կոտրվել է: Այդ ամենի հետևանքով էլեկտրալարերը նույնպես պոկվել են մի մասը թափվել է, մի մասն էլ մնացել է օդում կախված: 

Կատոկավարը Աբովյան-Երևան սահմանագծին կոտրել է 3 բետոնե էլեկտրասյուն և կողաշրջվել. Shamshyan.com