Արարատի մարզում FAW բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու գլխիվայր հայտնվել դաշտում. Shamshyan.com 

23:50 • 14.09.23

Սեպտեմբերի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Արման Ս.-ն իր վարած Faw մակնիշի բեռնատարով Երևան-Երասխ ավտոճանապարհի 29 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտամիջյան հատվածում: Գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Արման Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ 2 վերամբարձ կռունկներով դարձի բերվեց և տեղափոխվեց անվտանգ վայր:

Արարատի մարզում FAW բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու գլխիվայր հայտնվել դաշտում. Shamshyan.com