Երևանում պարեկները հայտնաբերել են միջազգային հետախուզման մեջ գտնվող 50-ամյա տղամարդուն․ Shamshyan.com
Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանում Opel մակնիշի ավտոմեքենայում միջազգային հետախուզվող կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Վարդանանց փողոցում պարեկները նկատել ու կանգնեցրել են կասկածելի Opel-ը։ Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին․ վարորդը, ով Արմավիրի մարզի բնակիչ, 50-ամյա Արայիկ Մ․-ն է, տեղափոխվել է ոստիկանության Մարաշի բաժանմունք։
Աղբյուրի տեղեկություններով՝ նա միջազգային հետախուզման մեջ է գտնվում 2022 թվականի հոկտեմբերից Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 322 հոդվածի 2-րդ մասի «Ա կետի հատկանիշներով» (թրաֆիքինգ) մեղադրանքով և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել կալանքը։










