Արցախում 4 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում․ ԱՀ ԱՆ

12:26 • 14.09.23

ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 88 հիվանդ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։

«4 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում», - ասված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաև, որ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 երեխա, 6-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

Արցախում 4 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում․ ԱՀ ԱՆ