Ուկրաինան գրավել է Բախմուտ շրջանի Անդրեևկա գյուղը․ Ուկրաինայի ՊՆ
Ուկրաինայի զինված ուժերն գրավել են Դոնեցկի մարզի Բախմուտ շրջանի Անդրեևկա գյուղը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը, գրում է ՌԲԿ Ուկրաինան:
«Անդրեևկան մերն է»,- ասել է նա:
Պաշտպանության փոխնախարարի խոսքով՝ ուկրաինացի զինվորականներն առաջ են շարժվում:
Նա նաև նշել է, որ հյուսիսային թևում հակառակորդը փորձում է հետ գրավել կորցրած դիրքերը։ Մինչդեռ հարավում Ուկրաինայի զինված ուժերը հաջողությամբ առաջ են շարժվում։










