Արցախի 120.000 հայ քրիստոնյա սովամահ են լինում. սա ցեղասպանություն է. «Միջազգային քրիստոնեական համերաշխության» ներկայացուցիչ
«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (Christian Solidarity International (CSI)) իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է Լաչինի միջանցքի սկզբնամաս այցելելու մասին:
«Երեկ մենք այցելեցինք Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի սկզբնամա։ Ինը ամիս է՝ Ադրբեջանը փակել է այդ ճանապարհը։ Երկու ամիս է՝ նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին թույլ չեն տալիս ներս մտնել: Լեռնային Ղարաբաղի/Արցախի 120.000 հայ քրիստոնյա սովամահ են լինում. սա ցեղասպանություն է», - X սոցցանցի միկրոբլոգում գրել է «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության ներկայացուցիչը։
Yesterday, we visited the entrance to the #LachinCorridor, the only road linking #NagornoKarabakh to the outside world.
— Christian Solidarity International (CSI) (@CSI_humanrights) September 13, 2023
For nine months, #Azerbaijan has been blocking this road.
For two months, not even the @ICRC has been allowed in.
The 120,000 Armenian Christians of… pic.twitter.com/oDRuJx3xDV










